Եվրահանձնաժողովը պետք է պատժամիջոցներ կիրառի Հունգարիայի նկատմամբ՝ զրկելով նրան ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից՝ փախստականների հարցում այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Բելգիայի ԱԳ նախկին նախարար Լուի Միշելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հունգարիայի վարչապետի ինքնակալական դրեյֆն այնպիսի մասշտաբներ է ընդունում, որ Եվրահանձնաժողովը չի կարող այլեւս պասիվ դիրքորոշում որդեգրել: Անհապաղ պետք է պատժամիջոցներ հետեւեն»,-հայտարարել է Միշելը, որը Բելգիայի գործող վարչապետ Շառլ Միշելի հայրն է:

Նշվում է, որ խոսքը Լիսաբոնյան պայմանագրի 7-րդ հոդվածի մասին է, որը ԵՄ անդամ երկրի նպատմամբ պատժամիջոցներ է նախատեսում՝ ԵՄ խորհրդում ժամանակավորապես ձայնի իրավունքից զրկելու տեսքով: