Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը կաշառակերության կասկածանքով ձերբակալել է Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսարին։ Այս մասին հայտնում է Delfi-ն։

Սավիսարին ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ 2014-2015թթ. նա անշարժ գույքի կամ հօգուտ իրեն արտոնությունների տեսքով մի քանի հարյուր հազար եվրոյի չափով կաշառք է վերցրել։

Պարբերականի տեղեկություններով՝ կալանավորվածների թվում է Rand&Tuulberg շինարարական ընկերության խորհրդի նախագահ Այվար Տուլբերգը։

Նշենք, որ Սավիսարը Տալլինի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2007թ.-ից։