Եգիպտոսի անվտանգության առափնյա ծառայությունը այսօր՝ սեպտեմբերի 22-ին, օգնություն է ցուցաբերել 20 զբոսարջիկների, որոնց զբոսանավը աղետի էր ենթարկվում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով եգիպտական МЕНА գործակալությունը:
Նավը գտնվում է Կարմիր ծովում, Հուրգադա հանգստավայրի մոտ:
Անվտանգության առափնյա ծառայությունը նավը հասցրել է մոտակա նավահանգիստ: Բոլոր զբոսաշրջիկներին զննել են բժիշկները, նրանք որեւէ վնասվածք չեն ունեցել:





























