Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում։

Արմինե Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաս Հալյեյին՝ իր պաշտոնավարման ընթացքում Արցախում իրականացված ծրագրերի համար:

Կողմերը կարեւորել են ԿԽՄԿ եւ ԼՂՀ համապատասխան կառույցների միջեւ համագործակցության առկա մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը։