Թուրքիայի կառավարությունում քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող 2 նախարարներ հրաժարական են տվել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջան եւ զարգացման նախարար Մուսլում Դողանը ժամանակավոր կառավարությունում իրենց պաշտոնները զբաղեցրել էին  օգոստոսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացմամբ։