Եթե Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը բավական ուժեղ գտնվի, ճանաչի Ցեղասպանությունը եւ աշխատի այդ ուղղությամբ, ապա ցանկացած կառավարություն, այսպես թե այնպես, ստիպված է լինելու նահանջել։ Այս մասին սեպտեմբերի 22-ին՝ հայ-թուրքական հաշտեցման «Գործելով միասին» ծրագրի առաջին փուլին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց  DVV International կազմակերպության թուրք ներկայացուցիչ Այշե Օքթեմը։

Նա նշեց, որ Թուրքիայից նախագծին մասնակցում են թուրք եւ քուրդ ներկայացուցիչներ։ Օքթեմը հույս հայտնեց, որ Գերմանիան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Ես հույս ունեմ նաեւ, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի լինի արտաքին ուժերի ճնշման հետեւանք, այլ կբխի ներսից, Թուրքիայի ժողովրդից»,- հավելեց Այշե Օքթեմը։

Նշենք, որ նախագիծը ֆինանսավորում է Գերմանիայի ԱԳՆ-ն։