Իսպանիայում բնակվող շվեդ պոռնոաստղ Ամինա Աքսելսոնը Մարբել քաղաքում կորիդայի ժամանակ արենա է նետվել՝ մեռնող ցուլի տառապանքները թեթեւացնելու համար: Ամինան ձեռքին «Դադարեցնել կորիդան» գրությամբ պաստառ է բռնել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Լրատվամիջոցների տարածած տեսանյութում երեւում է, թե ինչպես է 41-ամյա Աքսելսոնը պաստառով բարձրանում արգելապատնեշի վրա:

Լրագրողների հետ զրույցում կինը պատմել է, որ անասնաբույժ ընկերոջ հետ է եկել կորիդայի, բայց երկուսն էլ պատրաստ չէին այդպիսի դաժան տեսարանի:

«Ոչ մի կենդանի արժանի չէ տառապալից մահվան՝ հանուն մարդու հաճույքի: ես միացել եմ PETA-ին, եւ մենք պահանջում ենք միջազգայնորեն դատապարտել կորիդան»,- հայտարարել է պոռնոաստղը: