Հռոմի Պապ ֆրանցիսկոսի անվտանգությունը Նյու Յորքում, որտեղ նա ելույթ կունենա զարգացման հարցերով ՄԱԿ գագաթնաժողովում, կապահովեն 45 հազար ոստիկաններ եւ այլ իրավապահներ։ Ինչպես CNN-ի հետ զրույցում նշել է ԱՄՆ Գաղտնի ծառայության նախկին աշխատակից Դեյվ Ուիլքսոնը, այցելությունից առաջ 10 ամսվա ընթացքում անվտանգության համար պատասխանատու անձինք դիտարկում են բոլոր հնարավոր տարբերակները՝ միայնակ հրաձիգի կրակոցից մինչեւ թունաքիմիկատների օգտագործում եւ վերելակի խափանում, գրում է ՏԱՍՍ-ը։
Ուրբաթ պլանավորված գագաթնաժողովից բացի, որտեղ քննարկվելու են աղքատության դեմ պայքարի եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը, Ֆրանցիսկոս Պապը Նյու Յորքում կայցելի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշահամալիրը։
Հռոմի Պապը կհանդիպի կաթոլիկ եկեղեցում սովորող աշալերտներին, կզբոսնի Կենտրոնական զբոսայգում եւ պատարագ կմատուցի հանրահայտ «Մեդիսոն սքվեր գարդենում»։





























