Եվրահանձնաժողովը պլանավորում է սիրիացի փախստականների օգնության ֆոնդի ծավալները հասցնել 1 մլրդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։
«Մենք պետք է աջակցենք մեր հարեւաններին, դա իմ գլխավոր խնդիրն է։ Դրա համար մենք Սիրիայի համար մի ամբողջ ֆոնդ ենք բացել, որպեսզի օգնենք փախստականներին։ Այն արդեն 38 մլն ունի։ Գերմանիան եւ Իտալիան արդեն օգնություն են տրամադրել։ Մենք ակնկալում ենք, որ անդամ երկրներն իրենց ներդրումը կունենան, որպեսզի արդյունքում ստացվի մոտ 1 մլրդ եվրո»,- ասել է նա։




























