Պաղեստինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պաշտպանել մահմեդական ու քրստոնեական սրբավայրերը Երուսաղեմում եւ Պաղեստինում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Մոսկվայում մայր մզկիթի բացման արարողության ժամանակ հայտարարել է Պաղեստինի նխագահ Մահմուդ Աբասը:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ պաշտպանել մահմեդական ու քրստոնեական սրբավայրերը Երուսաղեմում եւ Պաղեստինում, որպեսզի նրանք գտնվեն այնպիսի անվտանգության մեջ, ինչպես եղել է նախքան պաղեստինյան հողերի օկուպացիան Իսրայելի կողմից, որպեսզի Ալ Աքսա մզկիթի դեմ թշնամական գործողությունները չկրկնվեն»,-ասել է Աբասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, «յուրաքանչյուր մահմեդական աղոթում է Ալ Աքսա մզկիթում»: «Մենք վճռակնորեն դատապարտում ենք Իսրայելի օկուպացիոն իշխանությունների ցանկացած գործողություն, որն ուղղված է նրան, որ արգելի մահմեդականների մուտքն Ալ Աքսայի սուրբ մզկիթ»,-նշել է Աբասը:




























