Ուկրաինայի Խարկով քաղաքի քաղխորհրդի մոտ կամուֆլյաժներ հագած անհայտ անձինք են հավաքվել։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»։
«Մենք գտնվում ենք Խարկովի քաղխորհրդի մոտ, որտեղ հիմա նստաշրջան է ընթանում։ Այստեղ ավելի քան 200 մարդ է հավաքվել՝ պահանջելով, որ իրենց մոտ դուրս գա Գենադի Կերնեսը»,- ասել է հեռուստաալիքի թղթակիցը։

Հաղորդվում է, որ ցուցարարների եւ ոստիկանների մեջ բախումներ են եղել, իսկ ավելի ուշ ինչ-որ մեկը արցունքաբեր գազ է բացել։ Կոնկրետ պահանջներ հավաքվածները չեն ներկայացնում։