Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը (Մաջլիս) հավանություն է տվել արձանագրության վավերացմանը, որովք Ղազախստանը միանում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղման վերաբերյալ Մարակեշի համաձայնագրին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հուլիսի վերջին Ղազախստանը ստորագրել էր ԱՀԿ անդամակցության մասին արձանագրությունը: Այս տարեվերջին պաշտոնական Ղազախստանը կդառնա ԱՀԿ-ի 162-րդ անդամը, բոլոր ընթացակարգերը կարգավորելուց հետո: