Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ցուցարարները պլանավորում են հոկտեմբերի 4-ին զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է DA քաղաքացիական շարժման ակտիվիստ Անդրեյ Նեստասեն։
Մոլդովայում արդեն երեք շաբաթ է՝ շարունակվում են DA (Demnitate si adevar —«Արժանապատվություն եւ ճշմարտություն») շարժման ցույցերը։ Սեպտեմբերի 6-ին եւ 13-ին երկու զանգվածային հանրահավաք էր տեղի ունեցել։ ՆԳՆ տվյալներով՝ դրանց մասնակցել է համապատասխանաբար 40 հազար եւ 15 հազար մարդ։
Ցուցարարները պահանջում են երկրի ղեկավարության հրաժարականը եւ նախագահի անմիջական ընտրություններ անցկացնել (ներկայումս պետության ղեկավարին ընտրում է խորհրդարանը)։
Երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն եւ վարչապետ Վալերի Ստրելեցը հայտարարել են, որ հրաժարական տալ չեն պատրաստվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























