Ցմահ ազատազրկված մի շարք դատապարտյալների պատժի կրման տիպը փոխվել է:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ ցմահ ազատազրկված 8 դատապարտյալի պատժի կրումը փակից փոխվել է կիսափակի՝ հաշվի առնելով պատժի կրման առավելագույն չափի (20 տարի) ժամկետի լրանանալու հանգամանքը:

«Հաշվի է առնվել նաեւ պատժի կրման ընթացքում չարամիտ խախտումների բացակայությունը, վարքագծի փոփոխության մեջ դրական դինամիկան, սակայն գլխավորապես հաշվի է առնվել պատժի կրման առավելագույն չափի կալանավորման հանգամանքը»,-ասաց Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ ցմահ ազատազրկված 8 դատապարտյալի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից  տեղափոխվել են տարբեր կալանավայրեր: