Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի անշարժ գույքը կառավարող Crown Estate ընկերությունը 132 մլն դոլարով վաճառել է Քենինգթոն Գարդենսում գտնվող թագավորական տունը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, պայմանագրի համաձայն շենքը վարձակալությամբ էր տրվել 125 տարի առաջ:
Հայտնի է, որ թագավորական անշարժ գույքը ձեռք են բերել երկու գնորդներ, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը: Փողոցը, որտեղ գտնվում է առանձնատունը, համարվում է քաղաքի ամենաթանկերից մեկը եւ հայտնի է «միլիարդատերերի փողոց» անունով, հաղորդում է Gazeta-ն:




























