Ֆուտբոլային մեկնաբանի գործը երբեմն նաեւ վտանգավոր է լինում: Բունդեսլիգայի «Մայնց»-«Շտուտգարտ» հանդիպումից առաջ պաշտպան Հալիդ Բուլահրուզը նախավարժանքի ժամանակ պատահաբար գնդակով հարվածել է SkySport հեռուստաալիքի փորձագետ Ջեսիկա Քեսթրոփի գլխին:
«Գլուխս իհարկե ցավում էր, բայց հիմա ամեն ինչ կարգին է: Բուլահրուզը մոտեցավ եւ ներողություն խնդրեց», - ասել է Քեսթրոփը:




























