Կատալոնիայի ինքնավար մարզի բնակիչները կզրկվեն Իսպանիայի հպատակությունից, եթե դուրս գան թագավորության կազմից: Այս մասին նախազգուշացրել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալո եւ Մարֆիլը:

«Երբ ինչ-որ տարածաշրջան դուրս է գալիս պետության կազմից, ակնհայտ է, որ նա կորցնում է բոլոր ատրիբուտները, որոնք նրան տալիս էր այդ երկիրը»,-ասել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ «երբ լատինաամերիկյան երկրներն անկախություն հռչակեցին, նրանք զրկվեցին Իսպանիայի հպատակությունից», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հայտարարել է, որ միակողմանիորեն անկախության հռչակումն արգելված է Իսպանիայի եւ ցանկացած այլ երկրի սահմանադրությամբ»: Այդ առթիվ, Իսպանիայի ԱԳ նախարարը հստակեցրել է, որ եթե Կատալոնիան որոշի դուրս գալ թագավորության կազմից, «դա չի ունենա որեւէ իրավական ուժ, չի ճանաչվի ոչ ԵՄ-ի, ոչ ՄԱԿ-ի կողմից»:

Նշենք, որ Կատալոնիան ինքնավար մարզ է Իսպանիայի կազմում: Վերջին տարիներին այստեղ ուժգնացել են անջատողական տրամադրությունները: Սեպտեմբերի 27-ին կատալոնիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք մի շարք կատալոնացի քաղաքական գործիչներ անվանում են «բլեբիսցիտային»: