Ռուսաստանը չափազանց գոհ է Թուրքիայի հետ փոխհարաբերությունների զարգացումից: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Ինչ վերաբերում է մեր երկկողմանի շփումներին, ապա մենք լիովին բավարարված ենք մեր միջպետական հարաբերությունների զարգացումով: Մեր կանոնավոր շփումները շարունակվում են ամենաբարձր մակարդակում, ընդ որում թե խորհրդարանական, թե կառավարական ուղղություններով»,- ասել է ՌԴ նախագահը
Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա Պուտինի կարծիքով «չնայած մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված հայտնի անկումին՝ Ռուսաստանը մնում է Թուրքիայի՝ մեծությամբ երկրորդ առեւտրատնտեսական գործընկերը: Մեր առեւտրատնտեսական կապերը շարունակում են դիվերսիֆիկացվել, ինչը շատ ուրախալի է»:
Պուտինի տվյալներով, ավելանում է ներդրումների ծավալը, որը կողմերից յուրաքանչյուրի համար կազմում է 10 –ական միլիարդ դոլար:




























