Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում երկու գնացքների բախումից առնվազն 40 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։ Ըստ առկա տեղեկությունների՝ գնացքներից մեկը Ջուանդա կայարանում բախվել է մյուսին։
Տուժածները հոսպիտալացվել են։ Վթարի պատճառները պարզվում են, գրում է ՏԱՍՍ-ը։




























