Ադրբեջանցի «երկրպագուները» հետապնդում են ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Դանիել Բեերին։

Ինչպես իր միկրոբլոգում գրել է դիվանագետը, Twitter-ում ադրբեջանցի օգտատերերը իրեն մշտապես նշում են հաղորդագրությունների վրա։ Օգտատերերը 100 անգամ օգտագործում են նույն արտահայտությունը. «Ավելի ու ավելի շատ տպավորիչ ռոբոտ-թվիթներ իմ ադրբեջանցի երկրպագուներից»,- գրել է Բաերը։

Նա տեղադրել է հաղորդագրությունների սքրինշոթը, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի օգտատերերը ամերիկյան պատվիրակությանը մեղադրում հայկական լոբբիի մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ հակամարտության մարդասիրական հետեւանքները քննարկելն իհարկե կարեւոր է, սակայն այդ հակամարտությունն օգտագործել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները կոծկելու մեջ, լուրջ չէ։ Այս հայտարարությունը արվել էր ի պատասխան ԵԱՀԿ կոնֆերանսում ադրբեջանցի պատվիրակի ելույթի։