Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսարը, որին մեղադրում են կաշառակերության մեջ, սրտի հիվանդության պատճառով հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է Delfi-ն՝ վկայակոչելով Ցենտրիստական կուսակցության մամուլի քարտուղար Տաավի Պուկային։
Քաղաքապետի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայտնի է, որ դատախազությունը պահանջում է Էդգար Սավիսարին հեռացնել քաղաքապետի պաշտոնից։
Համաձայն Սավիսարին ներկայացված մեղադրանքի՝ 2014-2015թթ. նա բազմիցս անշարժ գույքի եւ հօգուտ իրեն կամ երրորդ անձին տրամադրված արտոնությունների տեսքով կաշառք է վերցրել։





























