Բրյուսելում՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի շենքում պայթյունի սպառնալիքը կեղծ էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանությունը թույլ է տվել աշխատակիցներին վերադառնալ աշխատավայրեր:
Ինչպես հայտնել են ավելի վաղ՝ բացի ամենայնից հատուկ գործողություն էր անցկացվել նաեւ ամֆիթատրոնում, որտեղ անցնում են ներկայացուցիչների պալատի նիստերը:
Ոստիկանությունը հատուկ վարժեցված շների օգնությամբ մանրակրկիտ ստուգել է շենքը, սակայն պայթուցիկ սարք չի հայտնաբերել:
Ավելի վաղ հայտնել էին, որ Բրյուսելում ՝ Բելգիայի ներկայացուցիչների պալատի շենքում էվակուացիա է սկսվել:




























