«Ժողովրդական հիշողություն» Սոչիի քաղաքային կազմակերպությունն իր վրդովմունքն է հայտնել Արքայական Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հայր, վանական Լազարի արարքի կապակցությամբ, որը հարիր չէ այն դերին, որը պետք է ունենա Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր ծառան։

Սեպտեմբերի 16-ին վանական Լազարը՝ հարբած վիճակում, իր սեղանակիցների հետ միասին ծեծել է ազգությամբ ռուս մի տեղաբնակի, իսկ երբ նրան փորձել է պաշտպանել նրա հայ ընկերը, Լազարը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հայ ազգի հասցեին՝ վիրավորելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջադեպը տեղի է ունեցել բազմաթիվ վկաների ներկայությամբ եւ տեսագրվել է հեռախոսով, հայտնում է «Երկրամաս» թերթը։

«Վանական Լազարի գործողություններից տուժած 20-ամյա երիտասարդը դիմել է ոստիկանություն։ Նրա ցուցմունքը հաստատվել է բժշկական փորձագիտության տվյալներով, եւ մենք վստահ ենք, որ Արքայական Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հայրը կկրի արժանի պատիժը։

Սակայն ինչպե՞ս է նա պատասխանելու հայ ժողովրդի հասցեին արած վիրավորանքների համար։ Ինչպե՞ս են հայերը այցելելու եկեղեցին, որի վանահայրը նա է, եւ ինչպես են լսելու նրա պատարագները»,- հայտարարել է  «Ժողովրդական հիշողություն» Սոչիի քաղաքային կազմակերպությունը։