Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից հնչեցված բոլոր առաջարկները, որոնք վերաբերում են կոռուպցիոն երեւույթներին, կարող են քննարկման առարկա դառնալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սկսել է նրանից, որ Հայաստանում այդ ոլորտում առաջընթաց է գրանցվել: «Կարծում եմ, որ դեսպանը ներկայացնում է եւ երկիրը, եւ իր տեսակետը»,-հավելել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱՄՆ դեսպան Ռիջարդ Միլսը հայտարարել է, որ եթե Հայաստանում չհաջողվի լուծել կոռուպցիայի խնդիրը, դա կազդի երկու երկրների հարաբերությունների վրա կոնկրետ ոլորտներում, օրինակ, կազդի ներդրումների վրա: