Հայաստանի տարածքում սեպտեմբերի 25-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 25-27-ին կնվազի 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +29+31։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,

Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,

Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26,

Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +29+31,

Արարատում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +29+31,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+25,

Արցախում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24: