Ռուսաստան մուտք գործելիս՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Ուզբեկստանի քաղաքացի, որը փորձում էր երկիր ներկրել իր աղիներում թաքցված 169 կոնտեյներ հերոին, հայտնում է «Ինտերֆաքսը:
«2015 թ սեպտեմբերի 19-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում օդանավակայանի մաքսային ծառայության օպերատիվ աշխատակիցները բացահայտել ու ձերբակալել են թմրադեղերի մաքսանենգի՝ 1996 թ ծնված Ուզբեկստանի քաղաքացու, որը 705.14 գրամ ընդհանուր զանգվածով հերոին էր տեղափոխում ներխոռոչային միջոցով»- հայտնել է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունից:
Ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ թմրադեղերի մաքսանենգության մեղադրանքով:




























