Մեքքայի քաղաքի մոտակայքում՝ Մինայի հովտում, ուխտավորների կուտակումների հետեւանքով առաջացած հրմշտոցից զոհերի թիվը հասել է 453-ի, վիրավորվել է 719 մարդ։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Մինայի վրանային ճամբարի մոտակայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։