Ռուսաստանը կշարունակի համապատասխան օգնություն ցուցաբերել Սիրիայի օրինական իշխանություններին բոլոր տեսակի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելիս։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ ԱԳՆ նոր սպառնալիքների եւ մարտահրավերների դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչեւը։

«Ռուսաստանը Սիրիայի օրինական իշխանություններին համապատասխան օգնություն է ցուցաբերել բոլոր տեսակի ահաբեկիչների դեմ պայքարում եւ կշարունակի ցուցաբերել»,- ասել է ռուս դիվանագետը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Սիրիայում ռուսական զինծառայողներ կան, որոնք սիրիացիներին օգնում են յուրացնել ռուսական ռազմական տեխնիկան։