Լոռու մարզի Սանահին գյուղում կնշեն լեգենդար խորհրդային ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի 110-ամյակը։ Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել «ՄիԳ» ընկերության պատվիրակությունը։

Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտեմ Միկոյանի որդին՝ «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Հովհաննես Միկոյանը, նշել է, որ Ռուսաստանում միջոցառումն արդեն կայացել է։ Արտեմն Միկոյանի ծննդյան օրը օգոստոսի 5-ն էր։ «Հանրահավաք եղավ, հավաքվեց կոլեկտիվը, ծաղիկներ դրեցին։ Հեռուստատեսային ֆիլմ ցուցադրվեց, որը նկարահանվել էր հենց այդ օրվա կապակցությամբ»,- ասաց Հովհաննես Միկոյանը։

Հանդիսավոր միջոցառումները կկայանան սեպտեմբերի 25-ին Արտեմ Միկոյանի հայրենի գյուղում՝ Սանահինում։