Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է մոտ ժամանակներս թողնել քաղաքական գործունեությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա իսկապես այդպես է: Ես կցանկանայի թողնել քաղաքականությունը, բայց ինձ համար կարեւոր է, որ գոյություն ունեցող կուրսը շարունակվի, ուստի Պաղեստինի խորհրդի առաջիկա նիստի ժամանակ ես կդնեմ այդ հարցը, եւ մենք համապատասխան որոշում կկայացնենք»,-ասել է Աբասը Թագավորական ուղղափառ պաղեստինյան ընկերակցության ղեկավար Սերգեյ Ստեպաշինի հետ զրույցից հետո:

Աբասը այցով գտնվում է Մոսկվայում՝ մայր մզկիթի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: