Տաջիկստանի նախագահ Էմեմալի Ռահմոնն առաջարկել է քրեական պատիժ սահմանել մոգական ծեսերի համար։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը։ Համապատասխան առաջարկը Ռահմոնը դրել է հանրապետության կառավարության նիստի քննարկմանը։

«Կախարդությամբ զբաղվելու պատիժը կլինի շատ դաժան, ընդհուպ մինչեւ 7 տարվա ազատազրկում»,- ասված է հայտարարության մեջ։