Էստոնիայում դատարանը սեպտեմբերի 24-ին քննել է Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսարին պաշտոնանկ անելու դատախազության միջնորդությունը եւ հայտնել է, որ այդ գործով որոշումը կկայացվի սեպտեմբերի 30-ին։ Այս մասին տեղեկացրել է դատարանի մամուլի ծառայությունը։
Էստոնիայի քրեական օրենսգիրքը թույլ է տալիս կասկածյալին պաշտոնանկ անել, եթե նա պաշտոնավարությունը շարունակելիս կարող է նոր հանցագործություններ կատարել։
Համաձայն Սավիսարին ներկայացված մեղադրանքի՝ 2014-2015թթ. նա բազմիցս անշարժ գույքի եւ հօգուտ իրեն կամ երրորդ անձին տրամադրված արտոնությունների տեսքով կաշառք է վերցրել։




























