ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կազմել է 474.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.91 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.62 դրամ (աճել է 1.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 724.46 դրամ (նվազել է 4.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.15 դրամ (նվազել է 0,06 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 225.84 դրամ, ոսկին՝  17,263.71 դրամ, պլատինը՝ 14,298.04 դրամ:

Սեպտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: