Նույնիսկ նվազագույն տեղեկությունը հիշելու համար 4-5 երեխաներին մի քանի օր է պետք: Մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխայի ուղեղը նախ ընկալում է տեղեկությունը, այնուհետեւ մանրակրկիտ մշակում այն, իսկ հետո միայն՝ մի քանի օր անց, հիշում:

Ըստ Informing-ի, գիտնականները 4-5 տարեկան երեխաներին առաջարկել են վիդեոխաղ խաղալ: Այնուհետեւ փոքրիկների մի խմբին առաջարկել են նույն խաղը խաղալ մի քանի օր անց, իսկ մյուս խմբին՝ 2 օր անց:

Արդյունքում, խաղի առաջադրանքները լավագույնս հաղթահարել են այն երեխաները, որոնք այն խաղացել են մի քանի օր անց: