Հունգարիայի վարչապետ Յանոշ Լազարը հայտարարել է, որ ԵՄ տարածքում փախստականներին տեղաբաշխելու քվոտան, որն ընդունվել է Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, լուրջ թերացումներ ունի, եւ Հունգարիան պատրաստ է վիճարկել այդ որոշումը դատարանով։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

«Պարտադիր քվոտաների առաջարկը Եվրոպային Գերմանիայի պարտադրած բարոյական իմպերիալիզմի տիպիկ օրինակն է»,- ասել է նա։

Եվրամիության անդամ երկրներից Չեխիան, Հունգարիան, Ռումինիան եւ Սլովակիան դեմ են քվեարկել միգրանտների տեղաբաշխման պլանին։ Այդուհանդերձ որոշումը ձայների մեծամասնությամբ ընդունվել է ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ։