Օհայոյի իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են 8 ամսական տղայի մահը, որին մահացած էին գտել ավտոկայանատեղիում:

Մակեդոնիա քաղաքի ոստիկանության բաժանմունքի տվյալներով, տատիկը չորս թոռներին մանկապարտեզ է տարել: Նրանցից երեքը դուրս են եկել մեքենայից, իսկ 8 ամսական երեխան մնացել է մեքենայում: Երեք- չորս ժամ հետո երեխայի տատիկը նորից ավտոմեքենա է նստել ու գնացել աշխատանքի՝ Walmart: Իրավապահների խոսքով կինը հետ չի նայել ու չի տեսել, որ երեխան դեռ մեքենայում է, հայտնում է Americaru-ն:

Երեկոյան երեխայի մայրը զանգահարել է ու հայտնել, որ չի կարողանում գտնել իր որդուն: Տատիկը գնացել է ավտոկայանատեղի, որպեսզի ստուգի՝ արդյոք երեխան ավտոմեքենայում չի մնացել եւ հայտնաբերել է, որ երեխան մահացել է: Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են խանութի ավտոկայանատեղիի այդ հատվածը ու խուզարկել են ավտոմեքենան: Հետո այն հեռացրել են այնտեղից ու նորից բացել ավտոկայանատեղին: