Կան մարդիկ, որոնք իրադարձությունների հանդեպ ավելի զգայուն են: Դա կապված է գենետիկ որոշ մուտացիայի հետ: Ավստրալացի հետազոտողները գեն են հայտնաբերել, որը կանխորոշում է կյանքի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իրավիճակներին երկարատեւ արձագանքը:

Ըստ Planet- today-ի, խոսքը SERT գենի մասին է, որը գլխուղեղին սերոտոնին հորմոն է փոխանցում: Մարդն ունի այս գենի երեք տեսակներից մեկը. երկուսն էլ երկար, մեկը՝ երկար, մյուսը՝  կարճ, իսկ երրորդ դեպքում՝ երկուսն էլ կարճ:

Գիտափորձին 333 կամավոր է մասնակցել, որոնք դեպրեսիվ տրամադրության հակվածություն են ունեցել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ գենի երկու կարճ տարբերակի դեպքում, երբ դեռեւս մանկության տարիներից մարդիկ բռնության փորձ են ունենում, ծանր դեպրեսիայի վերականգնման վտանգը զգալիորեն մեծանում է:

Գիտնականների կարծիքով, գեների եւ արտաքին գործոնների այդպիսի համադրությունը հանգեցնում է բացասական հետեւանքների: Եթե մարդը մանկության տարիներին բռնության չի ենթարկվել, դեպրեսիայի առաջացման վտանգը կտրուկ նվազում է: