Իտալացի գիտնականները հայտարարել են, որ, հնարավոր է, իրենց հաջողվել է գտնել Լուիզա Գերարդինիի աճյունը, ով Լեոնարդո դա Վինչիի «Տիկին Լիզա դել Ջոկոնդոյի դիմանկարը», առավել հայտնի որպես «Մոնա Լիզա» կտավի բնորդուհին էր։
Սակայն աճյունի հստակ պատկանելությունը հնարավոր չի եղել պարզել, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ չեն տալիս համեմատել այդ ոսկորների ԴՆԹ-ն Մոնա Լիզայի երեխաների աճյուններից վերցրած նմուշների հետ։
«Մենք չենք կարող վստահորեն ասել, որ աճյունը, որը մենք ուսումնասիրել ենք, Մոնա Լիզայինն է, սակայն դրա հավանականությունը շատ մեծ է»,- ասել է պատմաբան Սիլվիո Վինչենտին, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ ֆլորենցիայի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ աճյունի որոնումները սկսվել էին մի քանի տարի առաջ։ Ուսումնասիրվել էր վանքը, որտեղ նա անց էր կացրել կյանքի վերջին տարիները, եւ Ջոկոնդո ընտանիքի տոհմական դամբարանը։





























