Հայաստանի բնակիչները նույնպես հնարավորություն կունենա հետեւել գերլուսնի խավարմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խավարումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը: Կիսաստվերային խավարման սկիզբը Երեւանի ժամանակով 00:11-ից (UT) 04:11-ին է, մասնակի խավարման սկիզբը՝ 01:07-ից (UT) 05:07-ը, լիարժեք խավարման սկիզբը՝ 02:11-ից (UT) 06:11-ը, խավարման առավելագույն փուլը՝ 02:47-ից (UT) 06:47-ը, լիարժեք խավարման ավարտը՝ 03:23-ից (UT) 07:23-ը, մասնակի խավարման ավարտը՝ 04:27-ից (UT) 07:27-ը, կիսաստվերային խավարման ավարտը՝ 05:22-ից (UT) 08:22-ը:
Ցավոք, խավարման առավելագույն փուլն արեւածագի ժամերին է, եւ Հայաստանի բնակիչները դժվար թե կարողանան ամբողջությամբ վայելել այն:
XX դարի սկզբից լուսնի լիարժեք խավարում գրացվել է 5 անգամ՝ 1910, 1928, 1946, 1964 եւ 1982 թվականներին: NASA-ի ներկայացուցիչների խոսքով, հաջորդ գերլուսինը երկնքում կհայտնվի միայն 2033 թվականին:
Լիարժեք լուսնային խավարումը կզարդարի Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Արեւմտյան Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արեւելյան հատվածի երկինքը:




























