Ուկրաինային մատակարարվող ռուսական գազը 4-րդ եռամսյակում զեղչից հետո կկազմի 227,36 դոլար 1000 խ/մ-ի դիմաց։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության որոշման մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Ուկրաինան նման զեղչ է ստանում մաքսային տուրքի հաշվին, որպեսզի գինը լինի Եվրամիության հարեւան երկրներին մատակարարվող գազի գնի մակարդակին։
«Գազպրոմի» հայտարարած պայմանագրային գինը Ուկրաինայի համար 4-րդ եռամսյակում կազմում է 252 դոլար 1000 խ/մ-ի դիմաց։ Այսպիսով՝ զեղչը կարող է կազմել 24.64 դոլար 1000 խ/մ-ի դիմաց։





























