Հայաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները ուրբաթ մի շարք համաձայնագրեր են ստորագրել՝ Արեւելյան գործընկերության շրջանակում տարածքային համագործակցության ծրագրի կատարման վերաբերյալ: Ծրագրի իրականացման ընթացքում տեղի է ունեցել նախագծային առաջարկների մրցույթը, հայկական ու վրացական կողմերից ութ հաղթող է ընտրվել, որոնք էլ ստորագրել են համագործակցության մասին համաձանագիր:

Հաղթող նախագծերի նպատակն է մշակել համատեղ քայլեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ու Վրաստանի սահմանամերձ շրջաններում սոցիալ տնտեսական խնդիրների լուծմանը: ԵՄ –ը Հայաստանի ու Վրաստանի տարածքային համագործակցության ծրագրին 1.35 մլն եվրո է հատկացրել, հայտնում է «Գրուզիա- On-line»-ը:

«Ծրագիրը մեր երկրներին հնարավորություն է տալիս միասին լուծել սահմանամերձ շրջանների ընդհանուր խնդիրները: Վրաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Արեւելյան գործընկերության ձեւաչափով համագործակցությանը ու ձգտում է խորացնել այն, այդ թվում տվյալ ծրագրի շրջանակում»,- նշեց Վրաստանի ինքնակառավարման զարգացման ու ռեգիոնալ քաղաքականության բաժանմունքի ղեկավար Գեորգի Ցակաձեն:

Նա շեշտեց, որ չնայած որոշ տարաձայնությունների, միասին գտնվելով ԵՄ հովանո ներքո, նրանք ձգտում են երկու երկրների փոխհարաբերություններին լրացուցիչ դրական իմպուլս ու դինամիկա հաղորդել: Նրա խոսքով, հենց այս հանգամանքն է հայ- վրացական ծրագրի առավել ուժեղ կողմը: