Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին` հարավարեւմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ին կնվազի 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Կոտայքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,

Տավուշում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +28+30,

Արարատում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,

Արմավիրում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,

Արցախում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25: