Ուկրաինան շրջանցող երկաթուղին իր աշխատանքները պետք է սկսի մինչեւ 2017թ. վերջը, սակայն այդ ժամկետները կարող են կրճատվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ փոխնախագահ Օլեգ Տոնին։

Նա նշել է, որ մինչեւ 2017թ. վերջը պետք է կառուցվի 122 կմ երկուղի երկաթգիծ, 5 էլեկտրական ենթակայան։

«Աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 50 մլրդ ռուբլի։ Մինչեւ 2017թ. վերջը երկաթուղին պետք է սկսի աշխատել, սակայն մենք կփորձենք կրճատել այդ ժամկետը»,- ասել է փոխնախագահը, գրում է ՌԲԿ-ն։

Նշենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 21-ին հայտնել էր, որ ինքը Ռոստովի մարզում Ուկրաինան շրջանցող երկաթուղային հատվածի շինարարության մասին փաստաթուղթ է ստորագրել։