«Էրեբունի-Երեւան 2797» միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Այս տարի եւս  միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր, որոնց մասին հանրությանը կիրազեկվի սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ֆեյսբուքյան նախաձեռնությունը է ստեղծվել, որի հեղինակները պահանջում են չեղյալ հայտարարել Երեւանի օրվան նվիրված միջոցառումները եւ գումարներն ուղղել սահմանամերձ գյուղերին: Քաղաքապետարանը այդ առաջարկին դրական արձագանք չի տվել: