Ամերիկյան Forbes ամսագիրը սեպտեմբերի 29-ին ներկայացրել է ԱՄՆ ամենահարուստ 400 գործարարների ամենամյա վարկանիշը: 22-րդ անգամ անընդմեջ վարկանիշի 1-ին հորիզոնականում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է: Նրա կարողությունը Forbes-ը 76 մլրդ դոլար է գնահատել:
2-րդ տեղում Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթն է, որի կարողությունն ամսագիրը 62 մլրդ դոլար է գնահատել: Իսկ ամենահարուստ ամերիկացիների եռյակը եզրափակում է Oracle-ի հիմնադիր եւ ղեկավար Լարրի Էլիսոնը՝ 47.5 մլրդ դոլար կարողությամբ:
Այսպիսով, ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց վարկանիշի առաջնորդների եռյակը 2014 թվականից ի վեր չի փոփոխվել: Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաեւ Amazon.com-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոնը՝ 47 մլրդ դոլար կարողությամբ եւ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 40.3 մլրդ դոլար կարողությամբ:
Վարկանիշի 5-րդ տեղը կիսել են Դեւիդ եւ Չարզ Կոխ եղբայրները՝ 41 մլրդ դոլարով: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կարողությունը Forbes-ը գնահատել է 38.6 մլրդ դոլար՝ նրան հատկացնելով 8-րդ տեղը: Wal-Mart-ի համասեփականատեր Ջիմ Ուոլթոնը 9-րդ տեղում է՝ 33.7 մլրդ դոլարով, իսկ տասնյակը եզրափակում է Google-ի գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը՝ 33.3 մլրդ դոլար կարողությամբ:
Վարկանիշում հայտնվելու համար 2015 թվականին անցումային շեմը 1.7 մլրդ դոլարն է եղել: Այս արգելքը չեն կարողացել հաղթահարել ամերիկյան 145 միլիարդատերեր:




























