Լեզվաբանները վերլուծել են Twitter սոցիալական ցանցի 5191 օգտատերերի 10 մլն թվիթները եւ կարծիք են կազմել դրանց հեղինակների եկամուտների մասին։ Գիտնականները կարողացել են կապ գտնել գրառման թեմայի, հուզական երանգի, հաղորդագրության բովանդակության եւ մարդու եկամուտների միջեւ։

Մասնագետների եզրակացությունները բավականին անսպասելի են եղել։ Պարզվում է, որ ապահովված մարդիկ շատ  հաճախ են Twitter-ում զայրույթ եւ ագրեսիա արտահայտում։ Ավելի աղքատ օգտատերերը, պարզվել է, որ ավելի լավատես են, սակայն դրա հետ մեկտեղ շատ ոչ գրական բառեր են օգտագործում շփվելիս, հայտնում է Informing-ը։