Ավստրալիայի ամենաբրդոտ ոչխարը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Canberra Times պարբերականը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կենդանու բուրդը խուզել են եւ ազատել 41.1 կգ ավելորդ զանգվածից։ Այդ ցուցանիշը պաշտոնապես ռեկորդային է ճանաչվել։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում է Բիբ Բենանունով մի ոչխարի (28.9  կգ)։

Թե ինչպես է ոչխարը նման վիճակի հասել, հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նա հետ է մնացել  իր հոտից եւ մի քանի տարի շարունակ ինքնուրույն կյանք վարել, մինչեւ որ նրան բռնել են։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ պայքարի թագավորական միությունը հայտարարել է, որ հիմա կենդանին լավ վիճակում է, եւ խոստացել է նրան նոր տուն գտնել։