Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում անգլիական «Տոտենհեմը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ Շվեյցարիայի «Յանգ Բոյզի» նկատմամբ: Կրաուչի երեք գոլերի շնորհիվ «Տոտենհեմը» այդ խաղում ոչ մի խնդիր չունեցավ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Դեֆոն: Թիմերի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Յանգ Բոյզը»: Երկու հանդիպման արդյունքում հիմնական մրցաշար դուրս եկավ «Տոտենհեմը»: Շվեյցարացիները հանդես կգան Եվրոպայի լիգայում: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին, Եվրոպայի լիգայինը` օգոստոսի 27-ին:
«Տոտենհեմ» – «Յանգ Բոյզ» – 4:0
Կրաուչ 5, 61, 78, 11մ, Դեֆո, 32




























