«Բարսելոնա» ակումբի հիմնադիր-նախագահ Ժոան Գամպերի գավաթի ավանդական խաղարկությունում կատալոնացիները մրցեցին «Միլանի» հետ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Դավիդ Վիլյայի գոլին իտալացիները պատասխանեցին Ինձագիի գեղեցիկ հարվածով: 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացրին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները:

«Կամպ Նոու» ստադիոնում ջերմ ընդունելության արժանացավ «Բարսելոնայի» նախկին աստղ, բրազիլացի Ռոնալդինյոն: Խաղից հետո նա հայտարարել է, որ անհավանական հույզեր ապրեց ստադիոնում` զգալով ֆուտբոլասերների սերն ու ջերմությունը: «Ես այստեղ կարծես տանը լինեմ, ունեմ բազմաթիվ հիշողություններ` կապված «Բարսելոնայում» անցկացրած տարիների հետ: Միայն շնորհակալություն կարող եմ ասել այսպիսի ընդունելության համար»,- Ռոնալդինոյի խոսքը մեջբերում է AS-ը: