Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի պատասխան խաղում Դանիայի «Կոպենհագենը» նվազագույն հաշվով առավելության հասավ Նորվեգիայի «Ռուսենբորգի» նկատմամբ եւ նվաճեց խմբային մրցաշարի ուղեգիր: Միակ գնդակը խփեց Օտտեսենը: Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Ռուսենբորգը»: Վճռական դարձավ Նորվեգիայում դանիացիների խփած միակ գնդակը: «Ռուսենբորգը» ելույթը կշարունակի Եվրոպայի լիգայում:




























